«Ժողովուրդ». Խաչատուր Սուքիասյանը մտադիր է կուսակցությո՞ւն հիմնել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում, երեկ նաեւ՝ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մտադիր է կուսակցություն հիմնել։ «Ժողովուրդ»–ը փորձեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից պարզել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում, արդյո՞ք նա վճռել Է երկրի քաղաքական կառավարմանը որեւէ ձեւաչափով մասնակցություն ունենալ։

Ա. Մկրտչյանն ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ «Սուքիասյանը եթե ինչ-որ որոշում է կայացնում, եթե ինչ-որ ցանկություններ է ունենում, միանգամից մամուլում պաշտոնապես հրապարակում է այդ մասին։ Այս պահի դրությամբ նմանատիպ բան չկա»,– վստահեցրեց խոսնակը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԱՎԵԼԻՆ