«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանի «Մալաթիա» ԲԿ-ն շուտով նոր մասնաշենք կունենա, ուղղաթիռ մնաց մյուս տարի

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնը շուտով նոր մասնաշենք կունենա, իսկ հիվանդներին մարզերից տեղափոխելու համար նախատեսված ուղղաթիռ, հավանաբար՝ եկող տարի։ ««Նատալի ֆարմն» է բանակցում, պիտի ստանդարտներին համապատասխան տեղ ունենանք, որ վեռտալյոտ էլ բերենք, եկող տարի հաստատ կունենանք»,– երեկ մեր լրագրողին ասել է հայտնի մականունով գործարարը, որը սուպերմարկետների, շաքարի, դեղագործական եւ այլ բիզնեսներից ու արտադրություններից բացի նաեւ առողջապահական հիմնարկ է պահում։

Մասնաշենքի բացումը, ի դեպ, նախատեսում են մեկ ամսից։ Նախկինում պատգամավորը պնդում էր, թե իր ընկերներից մեկն է նվիրելու ուղղաթիռը հիվանդանոցին, սակայն այսօր խոստովանում է, որ դրա գնման համար բանակցություններ են ընթանում։ Թե որ երկրի եւ որ ընկերության հետ, Ալեքսանյանն ասել է, թե տեղյակ չէ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԱՎԵԼԻՆ