Disney Research լաբորատորիայի մասնագետները եւ Ցյուրիխի՝ Շվեդիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի մասնագետները մի համակարգ են մշակել, որը հնարավորություն է տալիս ինտերակտիվ ռեժիմում ռոբոտներ նախագծել։ Այդ մասին տեղեկացնում է SIGGRAPGH 2015 համաժողովին ներկայացված զեկույցը։
Համակարգը հնարավորություն է տալիս ինտերակտիվ ռեժիմում նախագծել ռոբոտի արտաքին տեսքն ու պահվածքը։ Հետո, ֆիզիկական իրացման համար անհրաժեշտ կլինի կառավարող պլատա եւ 3D պրինտեր։ Հատուկ ծրագրի օգնությամբ հնարավոր է քայլվածք ստեղծել, իսկ վերջույթների տեղաշարժումը ձեռքով կարգավորելու շնորհիվ համակարգը ցույց է տալիս, թե ռոբոտի ծանրության կենտրոնն ինչ դիրք է զբաղեցնում հենման կետերի նկատմամբ։ Համակարգը նաեւ ի վիճակի է ավտոմատ կերպով գեներացնել սարքի մարմնի երկրաչափությունը, տեղեկացնում է Gazeta-ն։
Հետազոտողները վեց նման ռոբոտ են նախագծել համակարգի հնարավորությունները ցուցադրելու համար։ Դրանցից մեկը երկոտանի է, մյուսը՝ հինգոտանի։ Ինչպես տեղեկացնում են նախագծողները, ծրագիրը կարող է ինքնուրույն ստեղծել ռոբոտների քայլվածք, իսկ մողես-ռոբոտ նմուշի համար հաշվի է առնում ողնաշարում հոդերի ծալման լրացուցիչ հնարավորությունները։