Նյու Յորքում`համալսարանի տարածքում, դամբարաններ են հայտնաբերել

Նյու Յորքում բանվորները համալսարանի տարածքում մոտ երկուհարյուրամյա վաղեմության դամբարաններ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Հնագետների խոսքով՝ համալսարանի ներկայիս տարածքը նախկինում գերեզմանոցի մաս էր կազմում։ 4-5 մ երկարությամբ դամբարաններից մեկը նախքան հայտնաբերելն արդեն բացվել էր. 9-12 մարդու կմախքները  դասավորված են եղել անկյունում, իսկ նրանց կողքին տասնյակ փայտյա դագաղներ են հայտնաբերել, փոխանցում է Gazeta-ն։

Մարդաբաններն ու հնագետները նշում են, որ նրանք լույս կանցկացնեն պեղումների վայր եւ թվային տեսախցիկների միջոցով կուսումնասիրեն տարածքը։

Նշենք, որ սա Նյու Յորքում դամբարաններ հայտնաբերելու առաջին դեպքը չէ։

ԱՎԵԼԻՆ