Սիրիայի ապստամբներին նախապատրաստելու համար ԱՄՆ-ը 384 մլն դոլար է ծախսել

Պենտագոնը Սիրայում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով Սիրիայի չափավոր ընդդիմությանը  նախապատրաստելու ծրագրերի համար 384 մլն դոլար է ծախսել, նախքան այդ գաղափարից հրաժարվելը։ Այս մասին հայտնում է USA Today պարբերականը՝ վկայակոչելով ստացած զեկույցի տվյալները։

Ի սկզբանե պլանավորվում էր, որ ԱՄՆ-ը իսլամիստների դեմ պայքարի համար 3 հազար մարտիկ է նախապատրաստելու, որոնց համար հատկացվել էր 500 մլն դոլար։ 2016թ. այդ թիվը պետք է կազմեր 5 հազար, սակայն ծրագիրը ձախողվեց։ Այդ ծրագրի գոյության ընթացքում ԱՄՆ հրահանգիչները նախապատրաստել են 180 մարդու, որոնցից 145-ը  մասնակցում են մարտական գործողություններին։ Նրանցից 95-ը Սիրիայում են։ Ծրագրի փակման պահին ծախսվել էր 384 մլն դոլար, այսինքն՝ 180 մարդու համար մոտավորապես 2 մլն դոլար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պենտագոնն իր հերթին սխալ է համարել այդ եզրակացությունները։ Գերատեսչության ներկայացուցիչ Էլիսա Սմիթը նշել է, որ գումարի մեծ մասը հատկացվել է զենք, զինամթերք եւ սարքավորումներ գնելու համար, որոնք մինչեւ հիմա միջազգային կոալիցիայի հսկողության տակ են գտնվում։

ԱՎԵԼԻՆ