Այսօր Պյոտր Չայկովսկու մահվան տարելիցն է

Այսօր Պյոտր Չայկովսկու մահվան տարելիցն է: Ռուս կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական քննադատ Չայկովսկին ծնվել է 1840 թ. մայիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում: Հեղինակ է ավելի քան 80 ստեղծագործությունների, այդ թվում՝ 6 սիմֆոնիայի, 10 օպերայի (Եվգենի Օնեգին (1878), Օռլեանի կույսը (1879), Մազեպա (1883), Չերևիչկի (1885), Կախարդուհին (1887), Պիկովայա դամա (1891), Իոլանտա (1891)) և 3 բալետի (Կարապի լիճը (1877), Քնած գեղեցկուհին (1889), Շչելկունչիկ (1892)):

Նախնական կրթությունն ստացել է Սանկտ Պետերբուրգի իրավագիտության ուսումնարանում՝ դրան զուգահեռ խորությամբ ուսումնասիրելով երաժշտություն։ Չայկովսկին վախճանվել է 1893 թ.-ի նոյեմբերի 6-ին:

ԱՎԵԼԻՆ