«Հրապարակ». Արա Աբրահամյանը հիմա էլ Պետդումայի պատգամավոր է ուզում դառնալ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արա Աբրահամյանը, նրա եղբայրներն ու հայաստանյան «ախպերությունը» շատ ծանր են տարել, քաղաքական դաշտ մտնելու հայտարարությունից հետո, իրենց «թագավոր ախպոր» նկատմամբ սկսված դեմարշը եւ ելքեր են փնտրել այդ վիճակից դուրս գալու համար։ Ելքը գտնվել է. այս օրերին Ա. Աբրահամյանը զուգահեռ բանակցություններ է սկսել ռուսական իշխանությունների որոշակի թեւի հետ ՝ Պետդումայի ապագա ընտրություններում Արթուր Չիլինգարովի տեղը զբաղեցնելու համար։

Չիլինգարովը Ռուսաստանի 2016-ի պառլամենտական ընտրությունների ժամանակ կլինի 77 տարեկան եւ, ըստ ամենայնի, առանձնապես դեմ չէ իր տեղն Աբրահամյանին զիջելուն։ Մնում է հստակեցվի՝ «ի՞նչ է անելու Արան այս տարվա գարնանը»՝գործուղվելու է Հայաստան, թե՞Պետդումա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԱՎԵԼԻՆ