ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ լսումներ կանցկացնի

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում նոյեմբերի  5-ին լսումներ տեղի կունենան    «Օրենքի գերակայությունը եւ քաղաքացիական հասարակությունը Ադրբեջանում» թեմայով։

«Վերջին երկու տարվա ընթացքում մենք ականատեսն ենք դարձել Ադրբեջանում օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կտրուկ նվազման։  Քաղաքացիական հասարակության շատ անկախ կազմակերպություններ ստիպված են եղել փակվել  ծանր կանոնների, սպառնալիքների, ահաբեկման կամ այդ կազմակերպությունների առաջնորդների ձերբակալության հետեւանքով»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիմնական թեման կլինի օրենքի գերակայությունը եւ այն, թե Ադրբեջանի կառավարությունն ինչպես է օգտագործում դատական համակարգը կառավարության քննադատներին վախեցնելու եւ բանտարկելու համար։ Մասնակիցները կվերլուծեն նաեւ նոյեմբերի 1 խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ դրա հետեւանքները Ադրբեջանի ապագայի համար։

Քննարկմանը կմասնակցեն Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, Միջազգային իրավական կենտրոնի փոխնախագահ Նատալիա Բուրժալին եւ Դինարա Յունուսը՝ Լեյլա եւ Արիֆ Յունուսների դուստրը։

ԱՎԵԼԻՆ