Ադրբեջանում արգելել են երեխաներին «Նյուտոն» եւ «Գալիլեյ» կոչել

Ադրբեջանում ազգային մշակույթի պահպանման համար պայքարողների քննադատությանն այս անգամ արժանացել են օտար անունները:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, վարչապետին առընթեր Տերմինաբանության հանձնաժողովի փոխնախագահ Սայալի Սադիգովան հայտարարել է, որ վերջին ամսվա ընթացքում օտար անունների հետ կապված մինչեւ 20 դիմում է ստացվել:

Նրա խոսքով, դիմումներից պարզ է դարձել, որ ծնողները ցանկանում են իրենց երեխաներին կոչել «Ինգիլիս», «Ֆրունզե», «Նյուտոն» եւ «Գալիլեյ», սակայն հանձնաժողովն արգելել է:

Սադիգովան նաեւ հավելել է, որ վերջին շրջանում ադրբեջանական լեզվին օտար շուրջ 200 անուն է դուրս բերվել ցանկից: «Անունների բառարանը շատ օգտակար կլիներ, գրանցման բաժինների գործն էլ ավելի դյուրին կդառնար»,- հայտարարել է պաշտոնյան:

ԱՎԵԼԻՆ