Ես եմ համաշխարհային ֆուտբոլը ղեկավարելու ամենահամապատասխան թեկնածուն. Պլատինի

ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին անդրադարձել է ՖԻՖԱ-ի նախագահական արտահերթ ընտրություններին, որը կանցկացվի փետրվարի 26-ին Ցյուրիխում:

«Իմ թիմը ցանկանում է ինձ վերադարձնել նախընտրական պայքար, քանի որ հասկանում ենք, որ ես ունեմ հաղթելու իրական շանսեր: Ես եղել եմ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ եւ մարզիչ, ակումբային ֆունկցիոներ, կազմակերպել եմ աշխարհի առաջնություն, իսկ հիմա գլխավորում եմ ամենահզոր ֆուտբոլային կոնֆեդերացիան: Այդ ամենին հասել եմ արդար ճանապարհով: Ես համեստ եմ, սակայն միեւնույն ժամանակ վստահ եմ, որ համաշխարհային ֆուտբոլը ղեկավարելու լավագույն թեկնածուն եմ»,- Պլատինիի խոսքը մեջբերում է Le Matin-ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի փոխնախագահը 90 օրով զրկվել է իր լիազորություններից: Նրանից բացի, ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել են նաեւ՝ ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամիլը, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Սալման բին Իբրահիմ Ալ-Հալիֆան, Լիբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մուսա Բիլիտին եւ հարավաֆրիկացի գործարար Մոսիվա Սեկսվալեն:

ԱՎԵԼԻՆ