Մոնիկա Բելուչիի ֆոտոսեսիան՝ Esquire-ի համար

51-ամյա Մոնիկա Բելուչին լուսանկարվել է Esquire ամսագրի համար։ Դերասանուհին իր շքեղ բարեմասնությունները ցուցադրել է սիրելի ապրանքանիշի՝ Dolce & Gabbana-ի ներքնազգեստով:

Մոնիկան, ով նկարահանվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող «007. Սպեկտր» ֆիլմի նոր մասում եւ կերտել Բոնդի սեքսուալ ընկերուհու կերպարը, իր երկրպագուներին պատմել է գեղեցիկ մարմին ունենալու իր գաղտնիքների մասին։

Բելուչին նշել է, որ առաջին հերթին կինը պետք է հոգեպես սեքսուալ զգա իրեն։ Այդ դեպքում ֆիզիկապես նույնպես սեքսուալ տեսք կունենա։ Իտալուհին կարծում է, որ մարդու արտաքին տեսքն ուղղակիորեն կապված է նրա մտքերի հետ։

Բելուչին խոստովանել է, որ «007. Սպեկտր» ֆիլմում, որը վարձույթի դուրս կգա նոյեմբերին, կարեւոր էր ցույց տալ, որ կինը 50 տարեկանում նույնպես կարող է հետաքրքիր լինել տղամարդու համար, լինել ոչ պակաս հմայիչ, քան երիտասարդ տարիքում։

Աղբյուրը՝ ecartelera.com

ԱՎԵԼԻՆ