ԱՄՆ-ը Բաքվին կոչ է արել հանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների քանակի սահմանափակումները

ԱՄՆ-ը ցավում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մշտադիտարկում չի իրականացնելու նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերը։

Հայտարարության մեջ Բայերը նշում է, որ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել 300 կարճաժամկետ եւ 30 երկարաժամկետ դիտորդի՝ հայտարարելով, որ կարող է ընդունել միայն 125 կարճաժամկետ եւ 6 երկարաժամկետ դիտորդի։

«Դա չի համապատասխանում ընտրությունների մշտադիտարկում իրականացնելիս  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ անկախությունը հաշվի առնելու մասին Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին»,- ասել է Բայերը։

«Մենք ցավում ենք, որ ԺՀՄԻԳ-ը ստիպված է եղել չեղյալ հայտարարել Ադրբեջանում իր դիտորդական առաքելությունը երկրի իշխանությունների պատճառով, որոնք պահանջում են սահմանափակել դիտորդների թիվը։ Սակայն մենք պաշտպանում ենք այդ որոշումը եւ հաստատում ենք ԺՀՄԻԳ անկախությունը՝ որպես ԵԱՀԿ առանցքային ինստիտուտ»,- ընդգծել է Բայերը։

Վաշինգթոնը հույս ունի, որ Ադրբեջանը կշարունակի ԵԱՀԿ ոգուն համապատասխան երկխոսությունը  եւ կչեղարկի նոյեմբերի 1-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների թվի սահմանափակման մասին որոշումը, ասել է Դանիել Բայերը։

ԱՎԵԼԻՆ