79-ամյա Արմեն Ջիգարխանյանը՝ իր ամուսնալուծության մասին

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանը ամուսնալուծվել է եւ որոշել է կյանքը կապել 34-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, որն աշխատում է Ջիգարխանյանի թատրոնում՝ որպես գեղարվեստական մասի ղեկավար։

Լեգենդար դերասանն առաջին անգամ խոսել է իր ամուսնալուծության մասին։

«7 Дней»-ի գրում է, որ Ջիգարխանյանն ու կինը՝ Տատյանա Վլասովան, վաղուց դադարել են ամուսիններ լինել։ 90-ականներին Տատյանան տեղափոխվել է ԱՄՆ։ Սկզբում Ջիգարխանյանը մի քանի ամսով այցելում էր կնոջը, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ մեկնելը անհնար էր դարձել դերասանի համար, քանի որ շատ զբաղված էր թատրոնում։

«Այս որոշումը կայացրել է ժամանակը։ Կմնա՞նք ընկերներ։ Ոչ, դա հազվադեպ հանդիպող երեւույթ է։ Չցանկանալով պահպանել մեր գոյություն չունեցող ընտանիքի պատրանքը՝ ես եւ Վլասովան որոշեցինք ամուսնալուծվե»,- նշել է Ջիգարխանյանը՝ ավելացնելով, որ այժմ նրա համար առավել կարեւոր է իր թատրոնի ներկան եւ ապագան։

Դերասանը չի թաքցնում երիտասարդ ընկերուհի ունենալու փաստը.

«Դերասաններն իրենց վերելքների եւ անկումների համար պարտական են իրենց կանանց, սիրուհիներին, ընկերուհիներին. չէ որ շատ հաճախ ճակատագրերը որոշվում են ոչ թե կլոր սեղանի շուրջ, այլ տանը՝ խոհանոցում»,- ասել է Ջիգարխանյանը։

«Իմ կյանքի 80 տարիների ընթացքում հասկացել եմ, որ ամենաանհավատալի եւ անիրական բանը երկու մարդկանց հարաբերություններն են։ Ինչպես է մահացել Արկադի Ռայկինը. նա օրական երկու անգամ շատ կարեւոր դեղահաբ պետք է ընդուներ։ Մի օր նա մոռացավ դրանք խմել, իսկ իր կողքին ոչ ոք չկար՝ այդ մասին հիշեցնելու համար։ Հետեւաբար, քո կողքին պետք է մեկը լինի, որ կոպիտ ասած՝ սիրի քեզ»,- ավելացրել է լեգենդար դերասանը։

Ջիգարխանյանը նաեւ հիշել է իր առաջին քայլերը թատրոնի բեմում։

«Դուք հայ եք, այնպես չէ՞- Մոսկվայի գեղարվեստական թատրոնի ծերուկներից մեկը հարցրեց ինձ Ռուսաստանի թատերական արվեստի պետական համալսարանի միջանցքում. 17 տարեկան էի, եկել էի ընդունվելու։ Իմ խորհուրդը՝ վերադարձեք Հայաստան, այնտեղ հիանալի թատերագետներ կան»։ Ահա թե ինչպես ավարտվեց իմ առաջին ուղեւորությունը Մոսկվա։ Այդ խոսքերը մեծ հետք թողեցին ինձ վրա։ Վերադառնալով՝ ընդունվեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ։ Ինձ երկրորդ կուրսից նկատեցին եւ սկսեցի խաղալ Ռուսական դրամատիկական թատրոնում։ Շատ շուտով դարձա թատրոնի գլխավոր դերասաններից մեկը եւ սկսեցի գլխավոր դերեր խաղալ, մինչեւ ինձ նկատեցին եւ հրավիրեցին Մոսկվա»։

– See more at: http://style.news.am/arm/news/24666/79-amya-armen-jigarkhanyany-ir-amusnalutsutyan-masin.html#sthash.g3pHcD9Z.dpuf

ԱՎԵԼԻՆ