Ի՞նչ հարցեր է քննարկել Արամ Առաջինը Սաուդյան Արաբիայի ներկայացուցչի հետ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն Աթենքում հանդիպում է ունեցել ոչ թե Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի հետ, այլ հոգեւոր ներկայացուցչի: Այս մասին հայտնեցին կաթողիկոսությունից:

Նրանց փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել միջկրոնական համագումարի շրջանակում:

«Քննարկվել են Միջին Արեւելքի, ծայրահեղականության եւ իսլամ-քրիստոնյա համագոյակցության վերաբերյալ հարցեր»,- ասացին կաթողիկոսությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություններ չկան:

ԱՎԵԼԻՆ