Հովհաննես Համբարձումյան. Շատ բարդ է վերականգնվել պարտությունից հետո

Դանիացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպման նախախաղային ասուլիսին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հետ ներկայացել էր նաեւ մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով նշեց հետեւյալը. 

«Ճիշտ է, շատ դժվար է վերականգնվել պարտությունից հետո, բայց թիմում տրամադրությունը նորմալ է ու կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի վերականգնենք երկրպագուների հավատը եւ վստահությունը մեր խաղի հանդեպ: Գտնում եմ, որ լավ մարզավիճակում եմ: Մակեդոնիայի առաջնությունում «Վարդարն» ունի 2 հիմնական մրցակից՝ «Շկենդիան» եւ «Ռաբոտնիչկին»: Դանիացիների դեմ խաղում մեր գլխավոր մոտիվացիան է՝ արդարանալ երկրպագուների առջեւ եւ հավատ ներշնչել, որ կարող ենք խաղալ այնպես, ինչպես 2 տարի առաջ»,- ասաց Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան – Դանիա հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

ԱՎԵԼԻՆ