Դավաճանությունների կայքի 15 հազար օգտատերերը պաշտոնյաներ են

Դավաճանությունների կայքի 15 հազար օգտատերերը պաշտոնյաներ են

22:22 8 Օգս, 2019

Հաքերների կողմից կոտրված, անհավատարիմ ամուսինների համար նախատեսված  կանադական Ashley Madison  կայքի օգտատերերի ավելի քան 15 հազար հասցեները գրանցված են զինվորական եւ կառավարական սերվերներում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Hill-ը:

Հիշեցնենք, որ ամուսնական դավաճանության դիմողների համար նախատեսված կանադական կայքը կոտրած հաքերները հրապարակել են օգտատերերի բոլոր տվյալները:

Ցանցահենները ջարդել են անհավատարիմ ամուսինների համար նախատեսված կայքը

Կանադական Avid Life Media ընկերության ծանոթությունների կայքը ստեղծվել է նրա համար, որ ամուսիններին հնարավորություն տա դավաճանել իրենց երկրորդ կեսին: Կայքի նշանաբանն է «Կյանքը կարճ է: Սիրավեպ ունեցիր»:

loading...