Կնքվել է հանրապետական կոլեկտիվ պայմանագիր՝ ուղղված աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը

Պուտինը ենթադրում էր, որ Ուկրաինայի հարավի ողջ անեքսիան տեղի կունենա ղրիմյան սցենարով: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին՝ «Նովայա գազետա»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու «Նովոռոսիայի» նախագիծը սառեցվել, եւ արդյոք այն իրականում սառեցվել է: «Կարող է, նա հենվում էր չափից ավելի լավատեսական զեկուցումների վրա, իսկ գուցե անձամբ է ընկել էյֆորիայի մեջ Ղրիմից հետո, բայց ուկրաինական դիմադրության մասշտաբները նա իսկապես հաշվի չի առել: Նա ժամանակ է կորցրել, որովհետեւ ապրիլին, գուցե, Ուկրաինան դեռ չէր կարողանում դիմադրել ինչպես պետք է: Ապրիլին, երեւի, նա կարող էր համեմատաբար հեշտ միջանցք բացել դեպի Ղրիմ՝ վերցնելով Ուկրաինայի ողջ հարավը, բայց դա կլիներ բացահայտ ռազմական գործողություն:

Բայց նա կանգ առավ «Նովոռոսիայի» նախագծի վրա՝ որոշելով, որ այդպես ավելի անվտանգ կլինի»,-ասել է Սահակաշվիլին: Ինչ վերաբերում է «Նովոռոսիա» նախագծին, ապա Սահակաշվիլիի խոսքով, ոչ մի նախագիծ էլ, իրականում, չի եղել: «Կա ռուսական ագրեսիա, աննշան՝ մինչեւ 10 տոկոսի հասնող տեղի բնակչության աջակցությամբ»,-ասել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ ռուսական ագրեսիան հրաշք է գործել այն իմաստով, որ այն գաղափարները, որոնք անգամ Լվովում ոչ բոլորն էին ընդունում, սկսել են տարածվել ավանդաբար ամենառուսամետ շրջաններում:

«Ուկրաինան վերջնականապես ընտրություն է կատարել դեպի Արեւմուտք, եւ տեսանելի ապագայում Ռուսաստանին մերձենալու մտադրություն չունի»,-ամփոփել է Սահակաշվիլին:

ԱՎԵԼԻՆ