ՀԾԿՀ-ի նախագահ. Էլցանցերին չենք տուգանի, բայց թող ժամանակին բավարարեն մարդկանց դիմումները

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը պիտի ժամանակին բավարարի էլցանցին միանալու քաղաքացիների դիմումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հանձնաժողովի օգոստոսի 19-ին տեղի ունեցած նիստին: Ինչպես նշել է ՀԾԿՀ-ի Արտոնագրային գործունեության վերահսկողության վարչության պետ Աբգար Բուդաղյանը, ընկերությունը չի բավարարել էլեկտրական ցանցին միանալու երկու նոր պոտենցիալ բաժանորդների (ֆիզիկական եւ իրավաբանական անձանց) դիմումները` խախտելով Էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոններով սահմանված ժամկետները:

«ՀԷՑ»-ը թեկուզ ուշացումով, բայց միացրել է բաժանորդներին, որոնք հայտարարել են, որ դրանից հետո պահանջներ չունեն: «Թող որ այդպես լինի, բայց կանոնները պիտի հարգվեն: Այժմ մենք «Էլցանցերին» չենք տուգանի, բայց թախանձագին խնդրում ենք հարգել կանոնները»,-ասել է Նազարյանը:

ԱՎԵԼԻՆ