Մեծ Բրիտանիան 3 մլրդ դոլար կտրամադրի Ռուսաստանի և Չինաստանի դեմ կիբերպատերազմների համար

Մեծ Բրիտանիան մտադիր է տասն անգամ մեծացնել կիբերտարածությունում մղվող պատերազմների ծախսերը` դիմակայելու համար Ռուսաստանից եւ Չինաստանից եկող սպառնալիքներին, հաղորդում է   Sunday Times-ը:

Թերթի կարծիքով, հինգ տարվա ընացքում Մեծ Բրիտանիայի հարձակողական կիբերծրագրի համար կտրամադրվի մինչեւ 2 միլիարդ ֆունտ սթեռլինգ (3,13 միլիարդ դոլար): Ֆինանսավորումը  ավելացվելու է Մեծ Բրիտանիայի Միացյալ ռազմական ուժերի հրամանատարության խորհրդով (Joint Forces Command, JFC). JFC-ը կոչ է արել համակարգչային ծրագրավորման մոտ 300 մասնագետի վարձել բազմաթիվ վնասարար համակարգչային ծրագրեր մշակելու համար, ինչպես օրինակ` վիրուսներ, տրոյացիներ, որդեր եւ լրտեսական ծրագրեր:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, JFC-ը խորհուրդ է տվել բրիտանական գաղտնի ծրագրի տարեկան բյուջեն սահմանել 400 միլիոն ֆունտ սթեռլինգի (625 միլիոն դոլար) մակարդակում: Դա տասն անգամ գերազանցում է ներկայիս մակարդակը:

ԱՎԵԼԻՆ