Գեղարքունիքում տեղի ունեցած վթարից տուժած 10 երեխաներից 4-ին տեղափոխեցին Երեւան

Գեղարքունիքի մարզի Սեւան-Լճաշեն ճանապարհահատվածում այսօր` օգոստոսի 17-ին, տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 10 երեխաներից չորսին տեղափոխել են Երեւան: Այս մասին տեղեկանում  ենք Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝  մարմնական տարբեր վնասվածքներով Սևանի հիվանդանոց տեղափոխված 10 տուժածն անցել են անհրաժեշտ հետազոտություններ: Բոլոլորի վիճակը գնահատվում է բավարար:

Տեղի և մարզի մասնագետների մասնակցությամբ կազմակերպված բժշկական կոնսիլիումի ընթացքում որոշում է կայացվել չորս հիվանդի տեղափոխել Երևան՝ 1-ին «Սուրբ Աստվածամայր», 3-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ` լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու նպատակով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: 19 ուղեւորներից 10-ը տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն:

ԱՎԵԼԻՆ