Գիտնականները մկներին սովորեցրել են չվախենալ

Բրիտանացի գիտնականները իրենց կանադացի գործընկերների հետ հետաքրքիր հետազոտություն են անցկացրել՝ փոխելով մկների մեկ գենը։ Արդյունքում նրանց մոտ բարելավվել է հիշողությունը։ Բացի այդ, նրանք սկսել են ավելի հազվադեպ վախ ապրել։

Ամբողջ խնդիրը ֆոսֆոդիեստերազ 4B ֆերմենտն է (PDE4B)։ Հենց այդ ֆերմենտն է արտադրվում գլխուղեղում, ինչպես նաեւ օրգանիզմի այլ հատվածներում, հաղորդում է Informing-ը։

Հետազոտությունները շարունակվում են։ Գիտնականները հույս ունեն, որ իրենց աշխատանքը կօգնի այնպիսի հիվանդությունների բուժմանը, ինչպիսիք են շիզոֆրենիան, երկբեւեռ խանգարումը, Ալցհեյմերի հիվանդությունը, հետտրավմատիկ սթերսային խանգարումը։

ԱՎԵԼԻՆ