Մեռնող 34 կիլոգրամանոց բանտարկյալին հրաժարվում են բաց թողնել Գուանտանամոյի բանտից

ԱՄՆ-ի իշխանությունները հրաժարվել են Գուանտանամոյի բանտից բաց թողնել մեռնող բանտարկյալին, որի ազատ արձակման թույլտվության խնդրանքով ԱՄՆ-ի  Արդարադատության նախարարությունը դիմել էր Վաշինգտոնի դաշնային դատարանին։  

Խոսքը ծագումով Եմենից Թարիք Բա Օդահեի մասին է, որին 13 տարի առաջ բանտարկել  են, առանց մեղադրանք ներկայացնելու։ Ութ տարի առաջ նա հացադուլ էր հայտարարել։  Այդ ժամանակվանից նրան օրական երկու անգամ հարկադրաբար կերակրում են, բայց ինչպես Օդահեի փաստաբաններն են հայտարարել, այժմ նա 34 կիլոգրամ է կշռում։  Ամերիկացի իրավապաշտպանները կանոնավոր կերպով բողոքի գործողություններ են անցկացնում՝ փորձելով իշխանությունների ուշադրությունը հրավիրել քաղցող բանտարկյալի վրա։

Ընդ որում, նրա հանդեպ դատավարությունը դեռ չի էլ սկսվել, նրան իբր ընդամենը կասկածում են «Ալ Կաիդայի» հետ կապի մեջ, նշում է «Ռոսիա 24»-ը։ Դեռեւս հինգ տարի առաջ հայտարարվել էր, թե նրան շուտով կարտաքսեն հայրենիք, բայց անհայտ պատճառներով դա մինչեւ հիմա տեղի չի ունեցել։

ԱՎԵԼԻՆ