Կառավարությունը էլէներգիայի սակագնի հարցում չի օգնի խոշոր բիզնեսին. վարչապետ

Կառավարությունը չի օգնի խոշոր բիզնեսին էլեկտրաէներգիայի սակագների հարցում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 13-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով, հասարակությունում տպավորություն է ստեղծվել, թե կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ոչ միայն բնակչության, այլեւ խոշոր բիզնեսի համար: «Իրականում, իրավիճակը բոլորովին այլ է: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա ենք վերցնում բնակչության բեռը: Մենք մտածում ենք նաեւ փոքր ու միջին բիզնեսին աջակցելու եղանակների մասին: Բայց չեմ կարծում, որ կառավարությունը պետք է ֆինանսավորի նաեւ խոշոր բիզնեսը»,-նշել է Աբրահամյանը:

ԱՎԵԼԻՆ