Facebook-ը ստաժորին աշխատանքից հեռացրել է Messenger-ի ընդլայնում ստեղծելու համար

Facebook-ի աշխատակազմի հարցերով զբաղվող բաժինը Facebook Messenger-ի ընդլայնում ստեղծելու համար Հարվարդի ուսանող Արան Հաննայից հետ է վերցրել ստաժավորման մասնակցելու հրավերը:

Ստաժորը մայիսին ընդլայնում էր թողարկել Chrome բրաուզերի համար, որը կոչվում էր Marauder’s Map եւ հնարավորություն էր տալիս Messenger-ում՝ քարտեզի վրա տեսնել խոսակցի գտնվելու վայրը։ Կարճ ժամանակ անց Facebook-ն ուսանողին ստիպել է հեռացնել այդ ծրագիրը, նրան արգելել է շփվել մամուլի հետ եւ հետ է վերցրել ընկերության գլխամասում ստաժավորում անցնելու հրավերը, փոխանցում է   Gazeta-ն։

Facebook-ն իր հրավերը հետ վերցնելը բացատրել է նրանով, որ ուսանողը ընդլայնման վերաբերյալ տեղեկությունը հրապարակել է կողմնակի աղբյուրում եւ  «չի համապատասխանել ընկերության էթիկական նորմերին»։

ԱՎԵԼԻՆ