«Հրապարակ». Արմեն Ամիրյանը կարող է մշակույթի նախարար նշանակվել

«Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին խոսում են եւ կառավարական, եւ մշակութային շրջանակներում: Մեր տեղեկություններով, մի խումբ մտավորականներ իշխանություններին են դիմել նախարարին փոխելու առաջարկով եւ առաջարկել են նշանակել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին:

Վերջինը լավ հարաբերություններ ունի նախագահականի հետ, մի քանի տարի առաջ նրան առաջարկում էին ստանձնել Հանրային հեռուստատեսության տնօրենի պաշտոնը, սակայն նա հրաժարվեց՝ պատճառաբանելով հսկայական վատնումները, որ թույլ էին տվել նախկին տնօրենները: Այսօր էլ Ամիրյանը, ըստ Հ1-ի մեր աղբյուրների, լարված հարաբերություններ ունի Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ:

Մի քանի անգամ Ամիրյանը նույնիսկ խնդրել է ազատել իրեն ռադիոյի տնօրենի պաշտոնից եւ մնացել է զուտ ՀՀ նախագահի խնդրանքով: Ասում են նույնիսկ, որ եթե չլիներ նախագահի հովանավորությունը, Ջաղինյանը վաղուց ազատած կլիներ նրան»:

ԱՎԵԼԻՆ