Մթերքներ, որոնց օգնությամբ հեշտությամբ կարող եք նիհարել

ԵՐԵՎԱՆ, 28 հունիս-1lur.am: Որոշ մթերքներ ոչ միայն օգտակար են առողջության համար, այլեւ օգնում են նիհարել եւ ազատվել փորի շրջանում ավելորդ ճարպից։ Ահա դրանցից որոշները․

Կանաչ թեյ

Կանաչ թեյը պարունակում է կատեխիններ կոչվող պոլիֆենոլներ։ Ինչպես ցույց է տվել American Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակված հետազոտությունը, կանաչ թեյն օրգանիզմին օգնում է ավելի արդյունավետորեն այրել ճարպերը։ 12 շաբաթվա ընթացքում 690 գրամ կատեխինի ընդունումը կամավորներին օգնել է նիհարել, իսկ նրանց գոտկատեղը բարակել է։

Մեկ այլ հետազոտություն, որը հրապարակվել էր International Society of Sports Nutrition-ում, ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր կանաչ թեյի թուրմ են խմում, ավելի արագ են նիհարում, քան պլացեբո խմողները։ Մասնագետները խորհուրդ են տալիս օրական 3-4 բաժակ թեյ խմել։

 

Լոլիկներ

Լոլիկն ավելորդ քաշի դեմ պայքարի գաղտնի զենք է։ Nutrition ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր օրական մի բաժակ լոլիկի հյութ են խմել 8 շաբաթ շարունակ, նիհարել են, իսկ  նրանց գոտկատեղի ծավալը փոքրացել է 2.5 սանտիմետրով, ընդ որում առանց սննդակարգում կամ կենսակերպում փոփոխություն մտցնելու։

Ձվեր

Ձուն պարունակում է բնական պրոտեիններ, որոնք եւս օգնում են ազատվել փորի հատվածում ճարպի կուտակումներից։ Journal of Nutrition-ի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնց սննդակարգում գերակշռում են սպիտակուցները, 38 տոկոսով ավելի ճարպ են կորցնում, քան նրանք, ովքեր շատ ածխածին են օգտագործել։ Հարցն այն է, որ սպիտակուցների ճեղքման համար օրգանիզմին անհրաժեշտ է լինում ավելի շատ կալորիա օգտագործել։ Բացի դրանից, սպիտակուցներն օգնում են վերահսկել սովի զգացումը։

Հունական ընկույզ

Archives of Internal Medicine ամսագրում պատմվում է այն հետազոտության մասին, որի շրջանակում 1200 հասուն կամավորի բաժանել են 3 խմբի։ Առաջին խմբում հայտնվածները միջերկրածովյան սննդակարգով են սնվել եւ ամեն շաբաթ սննդին ընկույզ են ավելացրել, սովորաբար՝ հունական ընկույզ։ Երկրորդ խմբում հայտնվածները նույն կերպ են սնվել, բայց ընկույզի տեղ օգտագործել են ձիթապտղի յուղ։ Երրորդը ստուգիչ խումբն էր։ Փորձարկման ավարտին պարզվել է, որ փորի հատվածում ավելորդ ճարպից ազատվել են միայն նրանք, ովքեր ընկույզ էին օգտագործել։

Հապալաս

Հապալասում շատ անտոցիան կա՝ նյութ, որն օգնում է ազատվել փորի հատվածում ճարպից։ Միչիգանի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ առնետները, որոնց սննդի 2 տոկոսը կազմված էր հապալասից, ընդամենը 3 ամսվա ընթացքում ազատվել են գոտկատեղի հատվածում ավելորդ ճարպից։

ԱՎԵԼԻՆ