Անխել Դի Մարիան տեղափոխվեց ՊՍԺ

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ։ Այդ մասին հայտնում է փարիզյան ակումբի կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը։

Ոչ պաշտոնական տվյալներով, գործարքի գինը կազմել է 63 միլիոն եվրո։ Դի Մարիայի տարեկան աշխատավարձը կլինի 10 միլիոն եվրո։

Դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել անցած ամռանը Մադրիդի «Ռեալից» 59,7 միլիոն ֆունտ ստերլինգով։ Անգլիական թիմում անցկացրած 32 հանդիպումներում նա խփել է չորս գնդակ։

ԱՎԵԼԻՆ