Գերմանիայում 2 լրագրողի կասկածում են պետական դավաճանության մեջ

Գերմանիայում 2 լրագրողի կասկածում են պետական դավաճանության մեջ։ Խոսքը Netzpolitik.org առցանց պարբերականի աշխատակից Անդրե Մայսթերի եւ կայքի գլխավոր խմբագիր Մարկուս Բեքեդալի մասին է։ Գերմանական հակահետախուզության ղեկավարը դատախազություն դիմում է ներկայացրել այն մասին, որ ինտերնետ պարբերականը փետրվարին նյութեր է հրապարակել, որոնցում Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության գաղտնի փաստաթղթերից հատվածներ են հրապարակվել Գերմանիայում սոցցանցերի եւ նրանց օգտատերերի նկատմամբ գաղտնալսումը ընդլայնելու մասին։

Դատախազությունը ստուգում է, թե այդ հոդվածները պետական գաղտնիք պարունակում են, թե ոչ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Գլխավոր խմբագիրը կատարվածը որակել է որպես մամուլի ազատության սահմանափակում։

ԱՎԵԼԻՆ