«Ոտքի Հայաստան» շարժման անդամները 72 ժամյա նստացույց կանեն Հանրապետության հրապարակում (ֆոտո)

«Ոտքի Հայաստան» շարժումը հայտարարել է, որ այսօրվանից 72–ժամյա նստացույց է սկսում։ Միաժամանակ, Վանաձորից մեկնարկել է շարժման անդամների մարզային երթը, որի մասնակիցները իրազեկման  ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան մայրաքաղաք։ 

Շարժման անդամներին թույլ չեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով նստացույց անցկացնել Հանրապետության հրապարակի գորգի վրա։

Հրապարակում հավաքված քաղաքացիներին քիչ առաջ մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և շարժման խորհրդի անդամներ Անդրիաս Ղուկասյանին և Դավիթ Սանասարյանին առաջարկեց Հանրապետության հրապարակի այլ մասում անել նստացույցը։

votqi hayastan andreas xukasyan cuyc«Ձեր նստացույցը նախապես լիազորված չի, մենք չենք թողնելու, որ այն անցկացնեք այստեղ: Կարող եք տեղափոծվել կամ ցայտաղբյուրների հարակից տարածք, կամ հակառակ կողմում: Գորգի վրա նստացույց չենք թողնելու անեք»,- ասաց փոխոստիկանապետը՝ նշելով, որ ժամանակ է տալիս՝ նստացույցի վայրը փոխելու մասին մտածելու համար:

Նախաձեռնության համակարգող Անդրեաս Ղուկասյանը հայտարարեց, որ 3 ժամյա հերթափոխերով մարդիկ 1 րոպեով խոչընդոտելու են հրապարակի երթևեկությունը, այդպիսով իրազեկելով մյուս քաղաքացիներին և աևտահայտելով իրենց բողոքը:

Շարժման անդամները նշեցին, որ նստացույցի մասնակիցների թիվը չի գերազանցում 100-ը, այդ պատճառով նախապես չեն իրազեկել նստացույցի մասին:

Ակտիվիստները որպես քաղաքացիական անհնազանդության ակտ` Վազգեն Սարգսյան–Նալբանդյան խաչմերուկի հետիոտնային անցումով անընդհատ հետուառաջ են անում` գոռալով «Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը», ինչը խցանման պատճառ է դարձել։ Օսիպյանի հրահանգով` երթևեկությունն այդ հատվածում կարգավորում են ոստիկանները, որպեսզի ապահովեն հետիոտների անվտանգությունը։votqi hayastan cuyc

ԱՎԵԼԻՆ