Ստամբուլի ոստիկանությունը 140 հասցեներում ստուգումներ է սկսել. Որոնում են ԻՊ գրոհայինների

Թուրքիայի ոստիկանության եւ հատուկ ջոկատի շուրջ 5 հազար աշխատակիցներ այսօր՝ հուլիսի 24-ի առավոտյան խոշոր գործողություն են սկսել Ստամբուլում, որի շրջանակներում որոնում են «Իսլամական պետության» գրոհայինների:

Ինչպես հաղորդում է CNN TURK հեռուստաալիքը, հասցեներից մեկու փոխհրաձգություն է տեղի ունեցել, մեկ մարդ սպանվել է:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի իշխանությունները 140 հասցե են առանձնացրել, որտեղ հնարավոր է ապրում են ԻՊ-ին, ինչպես նաեւ մի շարք քրդական ծայրահեղական կազմակերպություններին (մասնավորապես PKK-ին եւ նար երիտասադրական թեւին) աջակցություն ցույց տվող անձինք:

Բացի այդ, ոստիկանությունը մտադիր է ձերբակալել «Հեղափոխության ժողովրդական ազատագրության ճակատ» կուսակցության ակտիվիստներին: Այս կազմակերպությունը պատասխանատու է գարնանը Ստամբուլի դատախազին պատանդառելու, նաեւ մի քանի պայթյունների համար, այդ թվում 2013-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ գործողություններ են իրականացվել նաեւ Իզմիրի նահանգում: Այնտեղ ձերբակալվել է ԻՊ-ի 4 գրոհային:

ԱՎԵԼԻՆ