Բակո Սահակյանը սփյուռքահայ ուսանողներին ներկայացրել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային ուսանողական ծրագրի շրջանակներում հայրենիքում ապրող եւ աշխատող սփյուռքահայ ուսանողներին:

 Երկրի ղեկավարը ողջունել է սփյուռքահայ երիտասարդների աշխատանքը տարբեր պետական մարմիններում, կարեւորել այդ ծրագիրը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից:

 Արծարծվել են նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՎԵԼԻՆ