Նոր նշանակումներ ՏԿԱԻՆ-ում

Հուլիսի 15-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով` նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ փրկարար ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի պահակապարետային խմբում, Կոտայքի, Տավուշի և Լոռու մարզային փրկարարական վարչություններում ու հրշեջ-փրկարարական ջոկատներում:

ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնը կազմակերպում ու իրականացնում է պարեկապահակային ծառայություն, մասնակցում է հակադեսանտային և հակադիվերսիոն միջոցառումների իրականացմանը, ստեղծված իրավիճակի մասին հավաստի տեղեկությունների հայթայթման նպատակով անցկացնում է ՔՊ հետախուզություն, մասնակցում է պաշտպանիչ մատույցների և դիրքերի կառուցման աշխատանքների կատարմանը, իրականացնում է ականապատ տարածքների հայտնաբերում, արգելանշանների տեղադրում (ականազերծման միջոցառումների իրականացում), տարածքի հսկողության կազմակերպում և այլ գործառույթներ:

ԱՎԵԼԻՆ