Հայաստանի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով

Հունգարիայում ընթացող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցեց Մոլդովայի թիմի հետ: Վիկտոր Ուսկովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով՝81:55: Հայաստանի հավաքականը պայքարում է 9-ից 18-րդ տեղերի համար։

Առաջին խաղում Հայաստանի թիմը 71։57 հաշվով հաղթել էր շվեյցարացիներին, երկրորդ խաղում 45։81 հաշվով պարտվել էր Մակեդոնիային, երրորդ խաղում 49:88 հաշվով թույլ էր Բելառուսի հավաքականից:

ԱՎԵԼԻՆ