Իտալիայի պետական պարտքը պատմական առավելագույնի է հասել

Իտալիայի պետական պարտքի չափը 2015-ի մայիսին հասել է պատմական առավելագույնին՝ 2,218 տրլն եվրոյի: Այս մասին հաղորդում է La Repubblica թերթը՝ վկայակոչելով Իտալիայի բանկի տվյալները:

2014 թվականի մայիսին երկրի պետական պարտքի չափը 2,166 տրլն եվրո էր կազմում:

Ընթացիկ տարվա սկզբից Իտալիայի պետական պարտքն աճել է 3,9 տոկոսով կամ 83,3 մլրդ եվրոյով: Հաշվետու ժամանակահատվածում պարտքի բեռն ավելացել է 23,4 մլրդ եվրոյով: Իտալիայի կենտրոնական բանկը պետական պարտքի ավելացումը կապում է կանխիկ դրամի ծավալների ավելացման, եվրոյի փոխարժեքի անկման եւ պետական պարտատոմսերի շուկայում փոփոխությունների հետ, հաղորդում է Gazeta-ն:

ԱՎԵԼԻՆ