Մինի սառցե դարաշրջանը սպասվում է 2030 թվականին

Արեւի ակտիվությանը հետեւող գիտնականները հաշվարկել են, որ 2030 թվականին մեր «երկնագույն» մոլորակի վրա կարող է ուժեղ եւ երկարատեւ ցուրտ լինել,մորն անվանել են «մինի սառցե դարաշրջան», հաղորդում է The Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ նման երեւույթ արդեն նկատվել է 1645 թվականին, երբ Թեմզա գետի ջուրը սառել է։ Այն ժամանակ ցուրտ շրջանը տեւել է մինչեւ 1715 թվականը։

Պրոֆեսոր Վալենտինա Ժարկովան պարզաբանել է, որ արեւային ցիկլերը կարող են ռեզոնանսի մեջ մտնել, որի արդյունքում աստղի ակտիվությունը ուժեղանում է կամ ընդհակառակը՝ թուլանում։

Նրա խոսքով 2030-2040 թվականներին տեղի կունենա Արեւի 26-րդ ցիկլը, որը կհանգեցնի ուժեղ ցրտերի, որոնք մարդկությունը չի տեսել վերջին 300 տարիներին։

ԱՎԵԼԻՆ