Հազարավոր եզդի փախստականներ, լքելով Թուրքիան ուղեւորվում են բուլղարական սահման

Հազարավոր եզդի փախստականներ, լքելով Թուրքիան ուղեւորվում են դեպի բուլղարական սահման, ամենամեծ արտագաղթը եղել է Դիարբեքիր քաղաքից: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Սինջար եզդիների ազգային միավորում»-ը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Բաթմանում եւ Նուսայբինում, թուրքական անվտանգության ուժերը կանխել են եզդիների զանգվածային արտագաղթը:

Ակտիվիստների հրապարակած հայտարարություններից մեկում ասվում է.

«Մենք չենք մտածում հայրենիք վերադառնալու մասին, տաս ամիս է անցել եզդիների ցեղասպանությունից, իսկ գերիների ճակատագիրը մնում է անորոշ: ԻՊ թալանեց մեր տները, ոչնչացրեց մեր սրբավայրերը, իսլամիստների նպատակն է հիմնահատակ ոչնչացնել եզդիներին , մեր կրոնն ու մշակույթը: Նրանք առեւանգում են մեր կանանց ու շուկաներում վաճառքի ենթարկում: Եզդի կանայք, Սիրիայում ու Իրաքում համարվում են ստրկավաճառության նախագծի մի մաս: Ամեն եզդի երեխա քնում է այն վախով , որ չնկնի ահաբեկիչների ձեռքը եւ չենթարկվի վաճառքի:

Եզդիները կոչ են անում բոլոր իշխանություններին ընդունել փախստականներին.

-Եզդի երեխաներն արժանի են բարեկեցիկ , ազատ, հարմարավետ ու երջանիկ կյանքի: Մեր երեխաները ապրում են ծանր պայմաններում, իսկ մեր վիճակը գնալով վատթարանում է: Մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը քայլեր կձեռնարկի մեր համայնքը փրկելու համար; Մեզանից շատերը կորցրել են հույսը , որ կվերադառնան տուն , հատկապես, երբ հաշվի են առնվում քաղաքական , անվտանգության ու հումանիտար խնդիրները Շանգալում: Թուրքիայում ապաստան են գտել 30.000 եզդի, յուրաքանչյուր ամեիս իրաքյան քուրդիստանից այստեղ են հայտնվում հազարավոր եզդիներ,իսկ հետո ուղեւորվում դեպի ԵՄ: Շանգալի ցեղասպանության պատճառով յուրաքանչյուր երկրորդ եզդին գտնվում է փախուստի մեջ»:

ԱՎԵԼԻՆ