Մալազիացին հռոմեական թատրոնին 1 մլն եվրո է նվիրաբերել

Մալազիական ֆինանսական մագնատ եւ մեծ արվեստասեր Թան Շրի Ֆրանցիս Յեոն աղետալի վիճակում գտնվող Հռոմի օպերային թատրոնին 1 մլն եվրո է նվիրաբերել:

Յեոն հույս է հայտնել, որ այս նվերը թատրոնին կօգնի «միջազգային հարթակում ներկայանալ որպես աշխարհի ամենից հեղինակավոր եւ հիասքանչ գեղարվեստական կենտրոններից մեկը»:

Իտալական օպերային երգիչներ Պավարոտտիի եւ Անդրեա Բոչելլիի տաղանդի երկրպագու Յեոն դասական երաժշտության բազմաթիվ համերգներ է ֆինանսավորել իր հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս:

Ըստ Euromag-ի, հռոմեական թատրոնն անցյալ տարի մամուլի էջերում հայտնվեց նվագախմբի եւ երգչախմբի անդամների գործադուլներից հետո, որոնք երկրի արվեստի ամբողջ հատվածի պայքարի արդյունք էին, որը տուժել էր Երկրորդ աշխարհամարտի տարիներից խորը ճգնաժամի հետեւանքով ֆինանսավորման կրճատման պատճառով:

ԱՎԵԼԻՆ