Սոչիի իշխանությունները հեղեղի հասցրած վնասը գնահատել են 760 մլն ռուբլի

Անցյալ շաբաթ Սոչին պատուհասած բնության տարերքի պատճառած վնասը գնահատվել է 760 մլն ռուբլի։ Այս մասին հայտնել են կուրորտային քաղաքի վարչակազմից։

Հիշեցնենք, որ հինգշաբթի Սոչիում հորդառատ անձրեւներ էին տեղացել, որոնց պատճառով հեղեղվել են քաղաքի փողոցները, իսկ բնակիչները մնացել են առանց էլեկտրականության։ Հատկապես տուժել է Ադլերի շրջանը։ Շաբաթ օրը Սոչիում փրկարարական եւ վերականգնողական աշխատանքներից հետո իր աշխատանքն էր սկսել գնահատող հանձնաժողովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հեղեղի գոտում հայտնվել են 98 համայնքային շինություն, որոնց թվում ուսումնական եւ առողջապահական հաստատություններ, փողոցային լուսավորման կետեր, փողոցներ, մշակութային օբյեկտներ։ Վնասի նախնական չափը գնահատվում է 410 մլն ռուբլի»,-ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։

Պարզվել է նաեւ, որ հեղեղի գոտում եղել է 1916 բնակելի տուն, որոնցից տուժել են 983-ը։ Վնասի ընդհանուր գումարը կազմում է 350 մլն ռուբլի։

ԱՎԵԼԻՆ