ԼՂՀ բանակում մեկնարկել են հսկողական ստուգումները

ԼՂՀ Պաշտպանության բանակում մեկնարկել են 2015թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի հսկողական ստուգումները, որոնց նպատակն է ի մի բերել ուսումնաշրջանում կատարված գործընթացների արդյունքները, ստուգել զորամասերի և զինանձնակազմի պատրաստվածության աստիճանը:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաբանակային նշանակության այս միջոցառումն իրականացվում է բանակի վարչության բարձրաստիճան սպաներից կազմված հատուկ հանձնաժողովների կողմից, որոնք մեծ ուշադրություն դարձնելով գործնական նորմացույցների կատարման ունակություններին, վեր են հանում նկատված բացթողումներն ու թերացումները և կարճ պարապմունքների միջոցով տեղերում լուծում տալիս առկա խնդիրներին:

Չստորադասելով մնացած առարկաների նշանակությունը` բանակում հսկողական ստուգումների ընթացքում ավելի մեծ կարևորություն է տրվում մարտական պատրաստության և պատրաստականության առարկաներին` նպատակ ունենալով բացահայտել զորամասերի ու ստորաբաժանումների ուժեղ և թույլ կողմերը և համապատասխան քայլեր ձեռնարկել մարտական պատրաստության մակարդակը էլ ավելի բարձրացնելու համար:

ԱՎԵԼԻՆ