Գիտնականները MERS մահացու վիրուսի մասին նոր տեղեկություններ են ստացել

Գիտնականները MERS մահացու վիրուսի մասին նոր տեղեկություններ են ստացել

10:18 8 Հնս, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 հունիս-1lur.am: Մահացու վտանգավոր MERS վիրուսը հետազոտող գիտնականները դրա երկու մուտացիա են հայտնաբերել: Այս բացահայտումը թույլ տվեց ինֆեկցիոնիստներին վերծանել հիվանդության՝ մարդուն բնորոշ տեսակը՝ չղջիկների մոտ հանդիպող վիրուսից:

University of Minnesota-ի գիտնականները պնդում են, որ հենց այդ մուտացիաներն են վիրուսին թույլ տվել կենդանիներից անցնել մարդուն եւ հարյուրավոր մարդկանց վարակման պատճառ դարձել:

Հետազոտության համաձայն՝ չղջիկների օրգանիզմում հայտնաբերված կորոնավիրուսը նպաստել է մարդկանց օրգանիզմում վիրուսի բազմացմանը: Նախագծի հեղինակները կարծում են, որ այս բացահայտումը թույլ կտա ինֆեկցիոնիստներին շարունակել վիրուսի զարգացման ու տարածման հետազոտությունները: Բացի այդ՝ գիտնականները հույս ունեն, որ մոտ ժամանակներս վարակված մարդիկ կկարողանան անհրաժեշտ դեղամիջոցների կոմպլեկս ստանալ, որը թույլ կտա ազատվել այս հիվանդությունից:

Հիշեցնենք, որ ներկա պահին վիրուսի բռնկում է արձանագրվել Հարավային Կորեայում, եւ այն արդեն 16 մարդու կյանք է խլել: Ավելի քան 150 մարդ վարակվել է: Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարում են, որ ինֆեկցիայի դեմ պայքարի համար կծախսվի 45 միլիոն դոլար:

Հետազոտությունը լույս է տեսել Journal of Virology ամսագրում:

loading...