Norway Chess 2015. Արոնյանը պարտվեց Վաշյե-Լագրավին

Ստավանգերում մեկնարկած  Norway Chess 2015դասական շախմատի սուպերմրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ պարտություն կրեց:

Ամերիկացի Հիկարու Նակամուրան ուժեղ էր նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերից, հոլանդացի Անիշ Գիրին՝ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկից:

Միավորը կիսեցին աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդն ու իտալացի Ֆաբիանո Կարուանան:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) պարտվել է բուլղարացի Վեսելին Տոպալովին:

ԱՎԵԼԻՆ