Որոտանի ՀԷԿ-ի գնորդը իր վրա կվերցնի KfW-ի վարկը

Որոտանի ՀԷԿ-ի նոր սեփականատերը՝ ամերիկյան Contour Global ընկերությունը, իր վրա կվերցնի KfW գերմանական բանկի 51 մլն եվրո վարկը։ Այս մասին հունիսի 10-ին ՀՀ խորհրդարանում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը։

Նա հիշեցրել է, որ հունիսի 8-ին կասկադը վաճառվել էր 85 մլրդ 813 մլն դրամով։ Միջոցները վճարվելու են կես-կես։

«Ինչ վերաբերում է ՀԷԿ-ի հաստիքներին, ապա բոլոր 230 աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատատեղերը»,- ասաց նախարարը։

ԱՎԵԼԻՆ