Անգելա Մերկելը հրաժարվել է մեկնել Բաքվի Եվրոպական մարզական խաղերին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է ներկա լինել Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 12-ին։

«Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու։ Ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, ով վերահսկում է սպորտը, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք մեկնելուց։ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը եւս հունիսի 12-ին լինելու է Բեռլինում»,- գրում է գերմանական Tagesspiegel-ը։

Աղբյուրի համաձայն՝ Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Բաքու չմեկնելու պատճառն Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունն է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Խաղերի բացման արարողությանը։ Եվրոպական խաղերը կկայանան հունիսի 12-ից 28-ը։

ԱՎԵԼԻՆ