«Ժամանակ». «Ցնցող» ակցիա՞. Սամվել Ալեքսանյանի խանութներում չինական տեխնիկան ներկայացվում է որպես գերմանական

«Ժամանակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը «Վեգա» խանութների ցանցի հետ համատեղ գովազդում է գերմանական «Բերգ» ապրանքանիշի սառնարանների, հեռուստացույցների, լվացքի մեքենաների ու այլ տեխնիկաների «ցնցող» ակցիայի մասին:

Սակայն ուշագրավ է, որ գովազդվող գերմանական «Բերգ» ապրանքանիշը «Վեգա» խանութների ցանցում բնավ էլ գերմանական չէ, այլ չինական, ինչն իր որակով մի քանի անգամ զիջում է գերմանական իսկական ապրանքանիշի տեխնիկային: Սակայն «Վեգան» խնամքով տեխնիկայի առկա տեսականին ներկայացնում է որպես գերմանական եւ ակցիաների տակ վաճառում հայ սպառողին:

Ի դեպ, նշենք, որ «Բերգ» ապրանքանիշի տեխնիկան լայն տարածում ունի նաեւ Դուբայում, որտեղից եւս մի քանի անգամ մատչելի գներով այն ներկրվում է Հայաստան եւ արդեն իսկ մի քանի անգամ թանկ գնով, բայց ձեւական ակցիաների անվան տակ հրամցվում հայ սպառողին:

Թերեւս անհրաժեշտություն չկա՝ նշելու, որ Սամվել Ալեքսանյանը կապ ունի «Վեգա»-ի հետ: Նրան պատկանող սուպերմարկետների մեծ մասի տարածքը զբաղեցնում են հենց «Վեգա» խանութները, իսկ տեխնիկայի բոլոր ակցիաները կամ խաղարկություններն իրականացվում են «Երեւան սիթի»-ներում»:

ԱՎԵԼԻՆ