ԱՄՆ-ում մահացել է նոբելյան մրցանակի դափնեկիր Իրվին Ռոուզը

ԱՄՆ-ում 88 տարեկան հասակում մահացել է քիմիայի ոլորտում նոբելյան մրցանակի դափնեկիր Իրվին Ռուոզը։ Նա հունիսի 2-ին Դիրֆիլդ քաղաքում քնի մեջ մահացել է։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

Ռոուզը ծնվել է 1926թ.։ Նա ավարտել էր Վաշինգթոնի նահանգի համալսարանը եւ 4 տարի անց դիսերտացիա պաշտպանել։ 2004թ. նա Ահարոն Չեխանովերի եւ Աբրահամ Հերշկոյի հետ միասին արժանացել էր Նոբելյան մրցանակի՝ բջջում տեղի ունեցող ամենակարեւոր ցիկլային գործընթացներից մեկը՝ սպիտակուցների  ուբիկվիտին միջնորդավորված անկումը բացահայտելու համար։

ԱՎԵԼԻՆ