Սադամ Հուսեյնի ուժն ու թուլությունը. Իրաքի վերջին առաջնորդի թարգմանչի բացառիկ հարցազրույցը EADaily-ին

Past.am-ը՝ հղում անելով EADaily-ին, ներկայացնում է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի թարգմանչի բացառիկ հարցազրույցը:

Մուհամմեդ Քարիմը (EADaily-ի զրուցակցի անունը փոխվել է նրա խնդրանքով) Հուսեյնի ադմինիստրացիայում սկսել է աշխատել 1992-ից: Մինչ այդ նա պրոֆեսիոնալ թարգմանական աշխատանքով էր զղաղվում, աշխատել է Իրաքի պետկառույցներում:

«Բացի ինձնից՝ Սադամ Հուսեյնի ադմինիստրացիայում աշխատում էր 32 թարգմանիչ, որոնցից 22-ը շիաներ էին: Կառավարությունում կային բազմաթիվ քրիստոնյաներ ու քրդեր: Սադամը երբեք չէր առանձնացնում մարդկանց ըստ նրանց դավանանքի կամ էթնիկ պատկանելության: Նա մեծ մարդ էր, նա ազգի հայրն էր …

Սադամի ժամանակ մենք բոլորս իրաքցիներ էինք, իսկ հիմա՝ սուննիներ, շիաներ, քրիստոնյաներ ու քրդեր: Ամերիկան միասնական ամբողջությունը մասնատեց մանր կտորների, ու մենք մորթում ու սպանում ենք միմյանց՝ անհասկանալի է, թե ինչի համար», ասում է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի թարգմանիչը, ում հետ լրագրողը կարողացել է զրուցել Թբիլիսիում:

Նրա խոսքով՝ ամերիկացիները հիանալի գիտեին, որ քիմիական զենք մենք չունենք, սակայն նրանց հարկավոր էր իրաքյան նավթը ու վերահսկողության սահմանումը Մերձավոր արևելքում:

«Ինձ թվում է՝ եթե ԽՍՀՄ-ը չփլուզվեր, ամերիկացիները չէին համարձակվի գալ Իրաք: Սակայն մենք կորցրինք ԽՍՀՄ-ը, ու դա դարձավ ողբերգություն մեր տարածաշրջանի համար: ԱՄՆ-ը Աֆղանստանում աճեցրեց ահաբեկիչների Խորհրդային Միության դեմ պայքարելու համար, ու երբ խորհրդային զինվորը լքեց այդ հողը, աֆղան մոջահեդները իրենց զենքը ուղղեցին Իրաքին: Դա Ամերիկայի պլանն էր, ու հենց այդ պատճառով այդքան շատ են ԴԱԻՇ-ի զինյալները՝ աֆղանական պատերազմի վետերանները, որոնք այսօր քայլ առ քայլ ոչնչացնում են իմ երկիրը»,- ասում է թարգմանիչը:

ԱՎԵԼԻՆ