Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագիր է կնքվել. կբացվի ուսումնա-փրկարարական կենտրոն

Հայաստանի եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարները՝ Արմեն Երիցյանը եւ Վլադիմիր Պուչկովը, մայիսի 19-ին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել Հայաստանի տարածքում համատեղ Ուսումնա-փրկարարական կենտրոնի բացման մասին, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

«Հումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնի կազմում կընդգրկվեն արձագանքման բոլոր համակարգերը, ներառյալ ավիացիոն տեխնոլոգիաները: Մենք արդեն սկսում ենք կենտրոնի ձեւավորումը, որտեղ անհրաժեշտ ամեն ինչ կլինի խոշոր արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար, ներառյալ երկրաշարժերը, ջրհեղեղները կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակները»,-փաստաթղթի ստորագրման արարողությանն ասել Է ՌԴ ԱԻՆ-ի ղեկավարը:

Նախարարը նշել Է, որ կենտրոնն ստեղծելիս օգտագործվելու են Բալկաններում արդեն գործող ռուս-սերբական համանման կենտրոնի բոլոր մշակումներն ու առաջավոր փորձը:

Նոր կենտրոնը կբացվի Գետարգել գյուղում եւ թույլ կտա արտակարգ իրավիճակներին օպերատիվորեն արձագանքել երկու պետությունների սահմանամերձ տարածքներում, ինչպես նաեւ երրորդ երկրներում:

ԱՎԵԼԻՆ