Ազատել օրենսդրությունը գերատեսչական շահերից. Գևորգ Դանիելյան

Հայաստանում օրենսդրական գործընթացը պետք է ազատ լինի գերատեսչական շահերից։ Այս մասին մայիսի 19-ին, ԵԽԽՎ Իրավական հարցերով եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում, ՝ հայտարարեց  արդարադատության  նախկին նախարար, նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը։ Նիստը ընթանում է Հայաստանի Ազգային Ժողովում։

Նա նշեց, որ տարբերակներից  մեկը կարող է դառնալ անկախ  օրենսդրության մշակման փորձագիտական կենտրոնը։ Աշխարհում նման պրակտիկա արդեն կա։ «Այսպես թե այնպես, Հայաստանում օրենսդրական ակտեր կազմելիս իրավական մշակույթի, այդ թվում՝ գերատեսչական մշակույթի մակարդակը բավական բարձր է»,- նշեց Դանիելյանը։

ԱՎԵԼԻՆ