Ոստիկանությունը «Skype»-ով կապը կհաստատի քաղաքացիների հետ

Արտերկրի մեր հայրենակիցները մայիսի 19-ին, Երևանի ժամանակով ժամը 11:-13:00-ն «Skype»-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հարցեր կարելի է ուղղել, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնական ացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության «Skype»-ի հասցեն է Armenian Police, հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected] , [email protected] էլեկտրոնային հասցեներին:

ԱՎԵԼԻՆ