Ոստիկանությունը երկու նոր գեներալ ունի

Հայաստանի ոստիկանության գեներալների թիվը համալրվել է եւս երկուսով։

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, որոշում է կայացրել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆայել Գրիշայի Զաքարյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Մեկ այլ հրամանագրով, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Մաքսիմի Կարապետյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

ԱՎԵԼԻՆ